Լրահոս
Օրվա լրահոսը

Փորտմանին քննադատել են

Մայիս 06,2011 00:00

\"\"Ամերիկյան Արկանզաս նահանգի նախկին նահանգապետ Մայք Հակաբին օրերս ամերիկյան հեռուստաընկերություններից մեկի ուղիղ եթերում մեղադրել է այս տարվա օսկարակիր դերասանուհի Նատալի Փորտմանին` առանց ամուսնանալու հղիանալու համար: Պահպանողական հայացքներով հայտնի այս քաղաքական գործիչն իր հայտարարությունը արել է «The Michael Medved Show»-ի ժամանակ:
Շոուի հաղորդավարի ու Մայքի խոսքերով, ոչ միայն Նատալին, այլեւ հայտնի այլ կանայք, ովքեր ունեցել են արտամուսնական երեխաներ, սխալ տպավորություն են ստեղծում հասարակության մեջ միայնակ կնոջ վերաբերյալ: Ըստ նրանց՝ Փորտմանի ու նման ապահովված միայնակ մայրերի քարոզի պատճառով տպավորություն է ստեղծվում, թե հնարավոր է լավ ու լիարժեք մեծացնել երեխային՝ նաեւ առանց հոր:
Ի դեպ, Փորտմանից բացի, Մայքը քննադատել էր նաեւ երգչուհի Բրիթնի Սփիրսի քրոջը՝ Ջեմի Լին Սփիրսին, որը մայրացել էր 17 տարեկան հասակում: Մայքը հույս էր հայտնել, որ Ջեմի Լինի օրինակը վարակիչ չի լինի դեռահաս աղջիկների համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել