Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԻՐՔ ԿԱՐԴԱՑԵՔ

Մայիս 17,2011 00:00

Ընթերցանությունը շատ լավ միջոց է նույնիսկ ծեր տարիքում ուղեղի աշխատունակությունը պահպանելու համար, հայտարարում է Ուրսուլա Լենզը՝ թոշակառուների միության աշխատանքային խմբից (BAGSO): Տարիքի հետ վատանում է տեսողությունը, առաջանում են կենտրոնացման խնդիրներ, սակայն մասնագետները տարեց մարդկանց կոչ են անում չթողնել ընթերցանությունը: Բժիշկները նշում են, որ տարեց մարդկանց համար գրքեր կամ թերթեր կարդալն օգտակար է մի քանի պատճառով: Գրավոր տեքստը պատկերների վերածելը շատ լավ է ազդում կոգնիտիվ գործառույթների վրա: Ընթերցանությունը նաեւ լրացնում է բառապաշարը, մարզում է կենտրոնանալու ու լեզվին տիրապետելու ընդունակությունը:
«Երբ մարդկային ուղեղն աշխատում է, առաջանում են նյարդային բջիջների միջեւ շփման նոր հատվածներ, որոնք ապահովում են ինֆորմացիոն ազդանշանի փոխանցումը: Գերադասելի է կարդալ այնպիսի գրքեր, որոնց թեման ձեզ, իրոք, հետաքրքրում է», – ասում է գերոնտոլոգիայի գերմանական միության նախագահ Մանֆրեդ Գոգոլը:
Միակ պայմանը, որ անհրաժեշտ է պահել՝ ուղղել տեսողության հետ կապված խնդիրները: Հրատարակիչները նույնիսկ հատուկ գրքեր են տպագրում տարեց մարդկանց համար՝ ավելի մեծ տառատեսակով ու տողերի ավելի լայն միջակայքով: Եվս մի բան. չափազանց կարեւոր է որեւէ մեկի հետ կիսվել գրքից ստացված տպավորություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել