Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ

Մայիս 31,2011 00:00

\"\"Խ. Աբովյանի անվ. թիվ 2 դպրոցի աշակերտների, ծնողների, դպրոցի ամբողջ անձնակազմի եւ նախկին բոլոր շրջանավարտների անունից սիրով ու սրտանց շնորհավորում եմ դպրոցի տնօրեն Իրեն Հակոբյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ: Մաղթում եմ առողջություն, հաջողություն, երջանկություն, ուժ, կորով եւ ցանկանում, որ առաջիկայում միասին, «Օգնիր դպրոցիդ» հիմնադրամով, եւ տա Աստված, նաեւ իշխանությունների օժանդակությամբ ու օգնությամբ վերակառուցենք դպրոցի շենքն ամբողջությամբ եւ արժանապատվորեն դիմավորենք մեծն Խաչատուր Աբովյանի լուսավորչական գաղափարներն ու հիշողություններն անմիջականորեն իր մեջ կրող, Երեւանում պահպանված ու գործող ամենահին, ամենահոգեւոր դպրոցի մոտալուտ 180-ամյա հոբելյանը:
Վստահ եղեք, սիրելի ուսուցչապետ, մենք միասին մեծ ուժ ենք եւ կարող ենք կյանքի կոչել այդ երազանքը:
Նորից շնորհավոր Ձեր ծնունդը, տիկին Հակոբյան:
Ժպտացեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել