Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՆԱՅԱԾ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԿԱՐԾԻՔԻՆ՝ ՌԻՍԿԻ ԿԴԻՄԵՆ

Հունիս 08,2011 00:00

Ֆրանսիան եւ մյուս արեւմտյան պետությունները պատրաստ են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին բանաձեւի նախագիծ ներկայացնել, որը կդատապարտի սիրիական իշխանությունների բռնությունները տեղական բնակչության նկատմամբ՝ չնայած Ռուսաստանի դիրքորոշմանը, որը հասկացնել է տվել, որ հավանություն չի տա նման փաստաթղթի: Այդ մասին, ըստ news.am-ի, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ալեն Ժյուպեն:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մայիսի 18-ին հայտարարել էր, թե արեւմտյան կոալիցիայի գործողությունները Լիբիայում ցույց են տալիս, որ «կարելի է չարաշահել բանաձեւերը»:

Բանաձեւի նախագիծը պատրաստվել է Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի կողմից: Այն դատապարտում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կոշտ գործողությունները եւ պահանջում՝ բացել Սիրիայի քաղաքները միջազգային մարդասիրական կազմակերպությունների առջեւ:

Ֆրանսիայի ԱԳ նախարարի խոսքով, փաստաթղթին հավանություն կտան ՄԱԿ ԱԽ 15 անդամներից 11-ը, սակայն մշտական անդամներից մեկը կամ երկուսը կարող են վետո դնել դրա վրա: «Մենք պատրաստ ենք ռիսկի դիմել»,- ասել է Ժյուպեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել