Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆՆ ԻՆՔԸ «ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵՑ» ԻՐ «ՔԵՅԲԼԸ»

Սեպտեմբեր 28,2011 00:00

Նախկին նախագահները  պետք է  պատասխանատվություն կրեն այն իրավիճակի համար, որ ստեղծվել է այսօր Հայաստանում: Այդ մասին երեկ «Սիվիլիթաս» հիմնադրամի նախաձեռնած քննարկումների ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Հանս Յոհան Շմիդտը: Նա նաեւ ասել է, թե Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հանրահավաքներում քննադատում է բոլորին, ով իրենից հետո է ղեկավարել երկիրը, եւ կեղծված է համարում բոլոր ընտրությունները: «Առաջին նախագահի խորհրդականներից մեկի հետ հանդիպման ժամանակ ես հարցրեցի՝ իսկ ի՞նչ կասեք այն ընտրությունների մասին, երբ ընտրվել է Տեր-Պետրոսյանը, ի՞նչ կասեք 1994-97թթ. դեպքերի մասին, երբ կալանավորվել էին որոշ մարդիկ: Նրա խորհրդականը հերքեց այդ տեղեկությունները, բայց ես կարծում եմ՝ դա անարդար է: Իհարկե,  իրենց դժվար է ընդունել այն, ինչ տեղի է ունեցել այդ տարիներին, եւ համեմատել 2008թ. իրադարձությունների հետ»,- հայտարարել է դիվանագետը՝ հավելելով, որ երկու դեպքերում էլ Հայաստանի վերաբերյալ գրեթե միանման եզրակացություններ են արվել, եւ պետք է ազնիվ լինել սեփական սխալներն ընդունելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել