Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՀԵՌԱԿԱ ՎՃՌԵՑ ՀՕԳՈՒՏ ՀՌԱՀ-Ի

Սեպտեմբեր 28,2011 00:00

ՀՀ վարչական դատարանը երեկ պետք է նիստում հրապարակեր Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ընդդեմ ՀՌԱՀ-ի գործով որոշումը, սակայն ինչպես հաղորդում է «Ա1+»-ը՝ նիստը չի կայացել, քանի որ չէր ներկայացել դատավորը: Նշանակված ժամից մոտ 15 րոպե անց դատարանի աշխատակիցը հայցվոր կողմին է տրամադրել որոշումը, որով դատարանը մերժել էր հայցը:
ԽԱՊԿ-ն պահանջում է ՀՌԱՀ գործողությունները ոչ իրավաչափ ճանաչել ու պարտավորեցնել տրամադրելու հեռուստահեռարձակողների արտոնագրման մրցույթներին ներկայացված հայտերի եւ կից փաստաթղթերի պատճենները: ՀՌԱՀ-ը մերժել էր տրամադրել ամբողջական հայտերը՝ պատճառաբանելով, թե պատճենահանման ենթակա չեն առեւտրային գաղտնիք պարունակող փաստաթղթերը: Եվ ըստ ՀՌԱՀ-ի՝ այդպիսիք են մրցույթների հայտերին կից փաստաթղթերում առկա վերահեռարձակման պայմանագրերը, ինչպես նաեւ ընկերությունների աշխատակիցների անձնական թերթիկները (CV):
ԽԱՊԿ-ն այժմ պատրաստվում է բողոքարկել Վարչական դատարանի այս որոշումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել