Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան վարկանիշային մրցում չէ

Հոկտեմբեր 20,2011 00:00

\"\"Սիրողական բռնցքամարտի Եվրոպայի կանանց 8-րդ առաջնությունը Ռոտերդամում մեկնարկեց 31 երկրների 161 մարզուհիների մասնակցությունով, որոնց մեջ էին նաեւ Հայաստանի չորս ներկայացուցիչներ՝ 51 կգ քաշային Հայկուհի Նահապետյանը, Կարինե Գեւորգյանը՝ 57 կգ, Արմինե Սինաբյանը՝ 64 կգ եւ Աշխեն Սիմոնյանը՝ 75 կգ:
Վիճակահանությամբ մեր բոլոր մարզուհիներն էլ առաջին տուրում ազատ էին եւ պայքարի մեջ ներգրավվեցին 1/8 եզրափակչից: Սակայն առաջին արգելքը հաղթահարեց միայն Արմինե Սինաբյանը՝  միավորների 12:4 տարբերությամբ առավելության հասնելով սերբուհի Մարիա  Ստոյանովիչի նկատմամբ: Երեկ արդեն քառորդ եզրափակչում Արմինեն ուժերը պետք է չափեր Մարգարիտա Շանեւայի (Բուլղարիա) հետ: Հաջողության հասնելու դեպքում հայ մարզուհին կապահովեր առնվազն բրոնզե մեդալ:
Տեղեկացնենք, որ կանանց բռնցքամարտն ընդգրկվել է Լոնդոնի օլիմպիական խաղերի ծրագիր: Սակայն Հոլանդիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ուղեգրեր չեն խաղարկվում: Վարկանիշային համարվելու է եկող տարվա մայիսին Չինաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել