Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՏԵԼ ԵՆ ԱՆՕԳՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՒՄ

Հոկտեմբեր 20,2011 00:00

ժ.12.00

 Հոկտեմբերի 19-ին`ժամը 15.58-ին  ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 9 շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:
Իրավապահ մարմինների ներկայությամբ փրկարարները բացել են բնակարանի դուռը: Բնակարանում հայտնաբերվել է անօգնական վիճակում գտնվող,80-ամյա Կլարա Պալյանը. վերջինիս ցուցաբերելով  առաջին բուժօգնություն`  հանձնել են շտապօգնության աշխատակիցներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել