Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում` տարադրամի փոխանակման կետի վրա. հնչել են կրակոցներ, կա 2 վիրավոր

Նոյեմբեր 09,2011 20:16


Քիչ առաջ ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում:
Ինչպես դեպքի վայրից Aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Թումանյան 2 հասցեում գտնվող տարադրամի փոխանակման կետից փորձել են, ըստ նախնական տեղեկությունների, գումար հափշտակել:
Այս պահին դեպքի վայրում են մեծ թվով ոստիկանության աշխատակիցներ` ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Ներսես Նազարյանի գլխավորությամբ: Այստեղ է նաեւ ոստիկանության Կենտրոնականի բաժնի օպերատիվ խումբը` բաժնի պետ Սարգիս Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում են նաեւ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մեծ թվով աշխատակիցներ:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց նաեւ, որ տարադրամի փոխանակման կետի միջից երկու հոգու շտապօգնության ավտոմեքենան տեղափոխեց Հանրապետական հիվանդանոց:
Ականատեսները պատմել են, որ հնչել է 4-5 կրակոց: Ոստիկաններն արդեն հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակի կրակված փամփուշտներ:
Այս պահին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաքննության շահերից ելնելով, որոշ մանրամասներ չի հրապարակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930