Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ «Հանրապետության» առաջնորդի՝ կերտվում է Միքայել Մինասյանի ապագան

Նոյեմբեր 11,2011 11:35 Share

Հատված «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ հարցազրույցից

 – Դուք ասացիք, որ Սերժ Սարգսյանն իր շրջապատից հեռացնում Է նրանց, ում չի վստահում։ Արդյոք այդ համատեքստո՞ւմ եք դիտարկում նաեւ «գորշ կարդինալի» համբավ ունեցող նրա փեսայի հրաժարականը։

– Այդ քայլը թիմում բալանսի բերելու, վստահություն ստեղծելու համար Էր արված։ Նաեւ փորձում Է ցույց տալ, թե նա բացարձակ «գորշ կարդինալ» չէ, առավել եւս, որ նույն ՀՀԿ-ում խոսակցություններ կային, որ քաղաքական ողջ գծի որոշողը փեսան է։ Հետաքրքիր քայլ է սա։ Ու ես չեմ կարծում, որ իր փեսան այս ամենի արդյունքում խաղից դուրս է մնացել։ Ընդհակառակը, կարծում եմ, որ դրանով կերտվում է նրա ապագան։ Ես այդտեղ տեսնում եմ ճանապարհ, որն ավելի կարճ տարբերակով նրան հասցնում է իշխանության։ Բայց դա վնասակար կլինի այդ մարդու համար. նախ՝ փեսա-աներ հարաբերությունները հայ տղամարդու համար դրական ասեկոսեների տեղիք չեն տալիս։ Եւ երկրորդ՝ քաղաքականության մեջ տարանջատ գործունեությունը համարում եմ ճիշտ։

 

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930