Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկը հեռուստաեթերով հայտարարել է, որ աշխարհահռչակ երգչի մահվան պատճառն իր սխալը չի եղել: NBC հեռուստաընկերությունը հեռարձակել է հարցազրույց Քոնրադ Մյուրեյի հետ, որտեղ նա իրեն առաջադրված մեղադրանքը համարել է անհիմն: Օրերս Լոս Անջելեսի գերագույն դատարանը Մյուրեյին մեղավոր ճանաչեց փոփի արքայի ոչ դիտավորյալ սպանության մեջ, դատավճիռը կհրապարակվի նոյեմբերի 29-ին:
Դիահերձման եւ կենսաքիմիական ստուգումների արդյունքների համաձայն` երգչի սիրտը կանգ է առել ուժեղ ներգործող հանգստացնող եւ ցավազրկող դեղամիջոցների չարաշահման հետեւանքով: Սակայն բժիշկը հարցազրույցում պնդում է, որ ինքն այդ օրը դեղորայքի շատ փոքր չափաբաժին է տվել Մայքլ Ջեքսոնին: Այս հարցազրույցը ընդգրկվել է փոփի արքայի մասին պատմող «Մայքլ Ջեքսոնն ու բժիշկը. ճակատագրական մտերմություն» ֆիլմում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: