Նոյեմբերի 10-ին Իջեւանի պատմաերկրագիտական թանգարանի նախասրահում Հայաստանի ազգային արխիվի Իջեւանի մասնաճյուղը փաստաթղթերով եւ լուսանկարներով ներկայացրել է հին եւ նոր Իջեւանը, քաղաքի պատմությունը եւ անցած ուղին` 1880 թվականից մինչ օրս: Ըստ Տավուշի մարզպետարանի, ցուցադրությունը նվիրված է Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների ձեւավորման 15-ամյակին:
Ցուցադրությունը կարեւոր է, բայց, օրինակ, Տավուշի մարզպետին, որը ժամանակին Իջեւանի քաղաքապետն էր ու տեղյակ է քաղաքի պատմությանը՝ պետք չէ քաղաքի ձեռքբերումներին ծանոթանալու համար թանգարան գնալ , ուղղակի պետք է նայել իր աշխատասենյակից`տեսնելու մարզպետարանի կողքին գտնվող Իջեւանյան փողոցի քարուքանդ վիճակը: Այդ փողոցը պետական բյուջեի միջոցներով դեռ ամռանը պիտի նորոգվեր, սակայն ձմռան շեմին նորոգումը կիսատ է մնացել: Դրա պատճառով քաղաքի ամենամեծ` Բլբուլյան թաղամասի բնակիչները քաղաքի կենտրոն են հասնում մեծ դժվարություններով` Գանձաքար գյուղի ճանապարհով, կամ շրջանցիկ Տերյան փողոցով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: