
Ցվետանա Պասկալեւան ասուլիսի ժամանակ ներկայացրեց իր «Ղարաբաղի վերքերը» ֆիլմաշարի DVD տարբերակը: «Ես դժվար եմ անցել այս ուղին, այն քարքարոտ էր ու փշոտ, ես զրկվեցի ուսումից, հեռացա իմ հայրենի հողից` Բուլղարիայից, բայց չեմ զղջում: Ապրում եմ մի երկրում, որը իմն էլ է: Այն կինն էի, որն արեց մեծ եւ լավ աշխատանք, ոչ մեկն աշխարհում չէր խոսում: Ինձ ոչ ոք չէր օգնում, անգամ հեռուստաընկերությունները, ես, կասետներից բռնած՝ ինքս եմ հայթայթել ամեն ինչ: Ես հերոս տղաների գերեզմաններին երդվել եմ, որ կնկարահանեմ այս ֆիլմերը եւ ի լուր աշխարհի կցուցադրեմ, ու հիմա իմ խոստումին տեր եմ կանգնել»:
Հիշեցնենք, որ 1991թ. մայիսից նա փաստագրական 7 ֆիլմ է նկարահանել Լեռնային Ղարաբաղի մասին՝ «Բարձունքներ, հույսեր» (1991թ.), «Կբացվի՞ արդյոք առավոտը Ղարաբաղում» (1992թ.), «Իմ թանկագին ողջեր ու մեռածներ» (1993թ.), «Ղարաբաղի վերքերը» (1994), «Իրենց հողի զինվորները» (1994), «Լռություն» (1995թ.), «Հավատ ու ոգի»՝ Շուշիի գրավման մասին (2001թ):
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ


















































