Նոյեմբերի 30-ին Իջեւանի տարածաշրջանի ամենամեծ գյուղ տանող ճանապարհի վրա, կամրջի տակ տեղի է ունեցել 5-6 վթար: Բարեբախտաբար՝ չեն եղել լուրջ վնասվածքներ եւ զոհեր: Իրար են բախվել «Ֆոլքսվագեն« եւ «ԲՄՎ» մեքենաներ, հարեւան` Ակնաղբյուր գյուղի բնակչի պատկանող մի «Վիլիս» եւ մի «Ժիգուլի»:
Լրագրող, Իջեւանի բնապահպանական Օրհուս կենտրոնի համակարգող Գագիկ Աղբալյանը, որն ամեն օր իր մեքենայով Աչաջրից աշխատանքի` Իջեւան է մեկնում, ասաց, որ այդ օրն ինքը ետդարձի ճանապարհին Իջեւանի ճանապարհաշինական ընկերությունից 2 պարկ ավազ եւ աղ է վերցրել ու շաղ տվել այդ սառած հատվածում:
Իջեւանի ճանշինի ղեկավար Արծրունի Ղալումյանը մեր զրույցում ասաց, որ իրենց ձեռնարկությունը պայմանագրին համապատասխան իրականացնում է ճանապարհի պահպանությունն ու սպասարկումը, որ իրենց աշխատակիցները նոյեմբերի 30-ին ավազ եւ աղ են շաղ տվել մերկասառույցով պատված, վտանգավոր հատվածում:
Աչաջրի գյուղապետ Համո Գեւորգյանը հայտնեց, որ այդ հատվածը մշտապես խոնավ է, որը հավանական է` ջրի արտահոսքի հետեւանք է: Խոնավության հետքերն ակնհայտ են. ճանապարհի եզրին գոյացել են ճեղքեր:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ