Լրահոս
Օրվա լրահոսը

Հորն ու կնոջը սպանել է՝ ինտիմ կապի մեջ կասկածելով

Դեկտեմբեր 02,2011 13:34

Շաբաթներ առաջ Լոռու մարզի Դարպաս գյուղում տեղի ունեցած սպանությունը եղել է խանդի հողի վրա: Գյուղի բնակիչ Մարտին Աբրահամյանը նախ սպանել է կնոջը, ապա ՝ հորը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասաց մարզի ավագ քննիչ Արա Մաթեւոսյանը: Նրա խոսքերով, Մ. Աբրահամյանը կասկածներ է ունեցել հոր ու կնոջ ինտիմ կապի մեջ, բայց նախաքննության ընթացքում Մ. Աբրահամյանի կասկածները հերքվել են: Պարզվել է՝ Մ. Աբրահամյանն ունի հոգեկան խանգարումներ: Նա այժմ Նուբարաշենի հոգեբուժարանում է, ու քննիչի խոսքերով, փորձաքննությունը շարունակվում է:

Aravot.am-ը զրուցեց նաեւ Մ. Աբրահամյանի կնոջ մոր՝ Ալվարդ Ռստադյանի հետ: Վերջինիս պատմելով, ինքը սպանության օրը  գիշերել է աղջկա տանը: Նրա խոսքերով, իր փեսան առողջ ու շատ ջերմ է եղել իրենց հետ. «Սպանության նախորդող օրն իրենց տանն էի, փեսաս այնքան համոզեց ու խնդրեց, որ իրենց տանը մնամ: Խաթրից դուրս չեկա: Աշխատող, առողջ տղա էր, ի՞նչ հոգեկան խանգարում: Սպանությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 7-ին : Ո՛չ լուսանար էդ օրը…. Արթնացա աղջկաս ձայնից: Գոռում էր՝ մամա փրկի ինձ, բայց չհասցրինք»: Ա. Ռստադյանի խոսքերով, աղջկա ավագ աղջիկը՝ Լուսինեն, հիմա հորական տատիկի մոտ է, իսկ 1,5 տարեկան փոքր աղջկան, որը լսողության ու տեսողության հետ խնդիրներ ուներ, հանձնեցին Գյումրու «Երեխաների տուն» ինտերնատ, որտեղ էլ մահացավ շաբաթներ առաջ:

 

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031