Լրահոս
Օրվա լրահոսը

Քրեական գործ՝ «Եղնիկների» դեպքի հետ կապված

Դեկտեմբեր 16,2011 19:02

Տասնութամյա տղայի մի աչքի տեսողությունը այլեւս երբեք չի վերականգնվի: Լուսանկարը` «Ազատություն» ռադիոկայանի

Դեկտեմբերի 14-ին, ժամը 07:20-ի սահմաններում ԼՂՀ ՊԲ N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Լավրենտի Թովմասյանն, իր կողմից տրված հանձնարարությունը կատարելուց հրաժարվելու պատճառով, զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով, մեկ անգամ իր ձեռքին գտնվող մետաղյա շղթայով հարվածել է նույն զորամասի ժամկետային զինծառայող Նարեկ Ավետիսյանի դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք:
Փաստի առթիվ ՊՆ Քննչական ծառայության երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 375 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

ՊՆ քննչական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031