Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհուրդներ Ամանորին ընդառաջ. Ոճաբան Անի Թոսունյանից

Դեկտեմբեր 18,2011 14:26

 



-Անի՛, որպես ոճաբան ի՞նչ խորհուրդ կտաք, մարդիկ ամանորյա սեղանը զարդարելիս ի՞նչ հաշվի առնեն:

– Դե գիտեք, որ վիշապը սիրում է փայլուն բաներ: Այդ պատճառով սեղանը կարելի է զարդարել վառ կարմիր, կանաչ, ոսկեգույն, դեղին, սև, կրակ հիշեցնող գույներով: 2012- ի սեղանին պետք է լինեն կանաչ բանջարեղեն՝վարունգ, բիբար, լոբի .. կանաչեղեն, միրգ, անպայման` ձուկ. քանի որ ջրային վիշապի տարի է, սեղանին պետք է լինի ջրային ինչ որ մի բան:

-Շատերն արդեն մտածում են, թե ինչ տեսք են ունենալու նոր տարվա գիշերը: Ո՞ր գույները խորհուրդ կտաք հագուստ ընտրելիս:

-Ես երեք գույն եմ նախընտրում, չգիտեմ մյուսների ճաշակը, բայց Ամանորին կարելի է հագնել նարնջագույն, սպիտակ կամ մոխրագույն: Նախապատվություն տալ մուգ գույներին, իսկ բաց գույներից սպիտակ, արծաթագույն: Զարդերը պիտի լինեն փայլուն, ողշողուն: Իսկ ինչ վերաբերում է մազերին, կարծում եմ վարսավիրներն ինձնից ավելի լավ կասեն: Խորհուրդ է տրվում փայլով լաք օգտագործել:

-Ի՞նչ կասեք տոնածառը զարդարելու մասին:
-Տոնածառի վրա պետք է լինի Վիշապի տեսքով խաղալիք: Կարելի է համադրել սեւն ու ոսկեգույնը, արծաթագույնն ու կապույտը: Կարմիր գույնը խորհուրդ  չեմ տալիս: Խաղալիքները որքան մեծ լինեն, այնքան գեղեցիկ: Ամեն մարդ պիտի չափի զգացում ունենա եւ տոնածառը չծանրաբեռնի խաղալիքներով,զ արդարանքներով:

-Ինչպիսի՞ տարբերություններ կան առաջվա եվ այսօրվա Ամանորի ոճական առանձնահատկությունների մեջ: 

-Հնագույն ժամանակներում հայերը Ամանորը նշում էին Նավասարդ ամսին. Տոնակատարության ընթացքում այգեպանները սեղանների վրա դնում էին իրենց առաջին պտուղները: Տոնածառը զարդարող գնդերը՝  նախկինում խնձորներ էին,  որոնք խորհրդանշում էին այն արգելված պտուղը,   որը փորձել են մարդկության նախնիները՝ Ադամն ու Եվան: 17-րդ դարից սկսած տոնածառը զարդարում էին ոսկեզօծ իրերով և հավկիթների դատարկ կեղևներով, թղթից և բամբակից պատրաստած ծաղիկներով: Նախկինում մարդիկ առանձնահատուկ ուշադրություն չեն հատկացրել հագուստին, սանրվածքին:

-Ի՞նչ անել ,որ վիշապը զգա իր շունչը:
-Խորհուրդ եմ տալիս տանը դնել Վիշապի արձանիկ , պատկեր, փափուկ խաղալիք, սառնարանի վրայի մագնիս կամ մոմակալ ,որի վրա լինի վիշապ:

Դիանա Ադամյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031