Լրահոս
Օրվա լրահոսը

«Անտարես» մեդիա հոլդինգի հաղթողները հայտնի են

Դեկտեմբեր 20,2011 18:20

Այսօր Երգի պետական թատրոնում հայտնի դարձան «Անտարես»մեդիա  հոլդինգի կողմից գարնանը հայտարարված պատմվածքների մրցույթի հաղթողները: Ինչպես տեղեկացրել էինք, 16 տարեկանից բարձր հեղինակների ներկայացրած 121 գործից ընտրվել էր 19-ը: Առաջին մրցանակի եւ 300000 դրամ պարգեւի արժանացավ  Հրաչյա Սարիբեկյանի «Ապորիա» պատմվածքը:

2-րդ մրցանակ եւ 100000 դրամ ստացավ Արմեն Օհանյանը՝ «Կիկոսի վերադարձը» պատմվածքի համար, երրորդ մրցանակը եւ 50000 դրամ պարգեւը բաժին հասավ Հովհաննես Երանյանին՝ «Զավակս» երկի համար:

aravot.am-ին «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ ընտրված 19 պատմվածքները արդեն իսկ հրատարակվել են մեկ ընդհանուր գրքում:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031