Լրահոս
Օրվա լրահոսը

Բալի կղզու տասնօրյա ուղեգրից մինչեւ նոր տուն. Դերասանների ցանկությունները Ձմեռ պապիկից

Դեկտեմբեր 24,2011 19:46

Հաշված օրեր են մնացել Ամանորին, իսկ Ձմեռ պապիկին ուղղված նամակների թիվն օրեցօր ավելանում է: Դերասանների ցանկություններն աչքի են ընկնում իրենց անկեղծությամբ:

Լիկա Էլբակյանը Ձմեռ պապիկից տուն է խնդրել, և ինչպես ինքն է ասում` ուզում է հավատալ, որ իր ցանկությունն անպայման իրականանալու է:

Դերասան և հաղորդավար Հովհաննես Ազոյանն էլ ցանկանում է ուժ` ապրելու համար:

Կամերային երաժշտական պետական թատրոնի և «Բանակում» սերիալի դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը Ձմեռ պապիկից նոր դեղ է խնդրել` բոլոր անբուժելի հիվանդությունների համար. «Ուզում եմ մարդիկ առողջ լինեն», – ասում է նա:

«Հույս, հավատ, սեր», – սա էլ Վիգեն Ստեփանյանի ցանկությունն է, բոլորին մաղթում է հաջողություններով լի տարի:

Պատանի հանդիսատեսի թատրոնի և «Անուրջներ» հեռուստասերիալի դերասանուհի Մարիամ Շահինյանն էլ Բալի կղզու տասնօրյա ուղեգիր է խնդրում, և ավելացնում` «Տեսնենք կբերի, թե` ոչ»:

Կ. Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական թատրոնի դերասան Մանվել Խաչատրյանը Ձմեռ պապիկից անհոգ մանկություն է խնդրել` աշխարհի բոլոր բալիկների համար:

Հենրիկ Մալյանի անվան թատրոնի և «Քաղցր կյանք» հեռուստասերիալի դերասան Սամվել Թոփալյանն էլ  անկեղծանում է. «Այս տարի ամաչում եմ  Ձմեռ պապիկից որևէ բան խնդրել»: Ամաչելու պատճառն այդպես էլ մեզ չասաց 🙂 :

                                                                                              Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031