Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն շնորհավորել է անցած շաբաթ ավտովթարի հետեւանքով գլխուղեղի վնասվածք եւ մի քանի կոտրվածք ստացած կուբացի հանրահայտ բեյսբոլիստ Խորխե Լուիս Վերայի Նոր տարին եւ նրան շուտափույթ ապաքինում է մաղթել:
Առաջնորդի շնորհավորական բացիկը Սանտյագո-դե-Կուբայի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում Ազատության Կղզու բոլոր ժամանակների լավագույն մարզիկներից մեկին հանձնել է Կուբայի պետխորհրդի նախագահի տեղակալ Էստեբան Լասոն: Վերայի առողջական վիճակն այսօր էլ գնահատվում է ծանր:
Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Ֆիդել Կաստրոն բեյսբոլի մոլի երկրպագու է: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: