Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Teddy bear-ը 110 տարեկան է

Հունվար 06,2012 18:18

18 -ամյա Անի Հովհաննիսյանը «տառապում»  է «Teddyացավ»-ով: «Հիվանդությունը» նկատվել է ավելի քան մեկ տարի առաջ` Teddy-ի մասին լեգենդը լսելուց հետո: Առաջին անգամարջուկ  նվեր ստացել է անցած տարի` սիրահարների տոնին:
«Սկզբում չգիտեի` ու՞մ կողմից է նվերը, քանի որ Թեդին իր ոտքով եկել հասել էր մեր տուն ու դռան մոտ միայնակ ինձ էր սպասում, պատահաբար տեսա, շատ զարմացա ու բերեցի իրեն տուն: Իհարկե հետո, ժամանակի ընթացքում, պարզվեց նվերի հեղինակը մի տղա էր»,- ասում է Անին:
Հենց  այսօր` 2012 թվականի հունվարի 6-ին այդ յուրօրինակ, հետաքրքիր խաղալիքը  դարձավ 110 տարեկան` մնալով թե սիրահարների և թե երեխաների  ամենասիրելի փափուկ խաղալիքը:
Արջուկը համարվում է XX – XXI դարի ամենահայտնի խաղալիքներից մեկը: Այն արջուկ է պատրաստված փափուկ նյութից: Եվրոպայում և Ամերիկայում հայտնի է որպես Teddy: Անվանումը կապված է ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հետ: Նրա ստեղծման շուրջ մի շարք վարկածներ են շրջանառվում: Գերմանական վարկածով, նրա հայրենիքը Գեյգենե փոքրիկ քաղաքն է:

Այդ քաղաքում բնակվել է մի աղջիկ, ով գամված է եղել անկողնուն: Նրա սիրելի զբաղմունքն է եղել կարել փափուկ խաղալիքներ: Նրա կարած խաղալիքները միշտ էլ աչքի են ընկել իրենց ինքնատիպությամբ և գեղեցկությամբ, դրա համար էլ ծնողները իրենց դստեր համար բացում են արվեստանոց, որն էլ այնուհետ վերածվում է ընտանեկան բիզնեսի: Այդպիսի արջուկ ստեղծելու գաղափարը աղջկան տվել էր նրա ազգակիցը` Ռիչարդ Շտայֆը:
ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և սկանդինավյան երկրներում կա հատուկ տոն` նվիրված Teddy-ին: Նշվում է հոկտեմբերի 27-ին:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031