Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանը նամակ է հղել Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիին

Հունվար 19,2012 16:10

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր նամակ է հղել հռչակավոր ռոք-երաժիշտ, Black Sabbath խմբի կիթառահար Թոնի Այոմիին:

«Մենք մտածում ենք ձեր մասին եւ գիտենք, որ այսօր դուք ավելի ուժեղ եք, քան երբեւէ: Մենք հավատում ենք, որ այն եռանդը, որով դուք աշխատում եք Black Sabbath-ի նոր ձայնասկավառակի վրա` ձեզ հավելյալ ուժեր եւ էներգիա կհաղորդի: Ես մեծ ջերմությամբ եմ հիշում Հայաստանում մեր հանդիպումը: Հիացած եմ ձեր աշխատանքով, եւ վստահ եմ, որ ունեք ներքին ուժ եւ դժվարությունները հաղթահարելու վճռականություն: Իմ եւ Հայաստանում Ձեր հազարավոր երկրպագուների անունից մաղթում եմ Ձեզ եւ Ձեր ընտանիքին ամենայն բարիք», –  ասվում է վարչապետի նամակում:

Հունվարի սկզբին հայտարարվել էր, որ Թոնի Այոմիի մոտ հայտնաբերվել է լիմֆոմա վաղ փուլում եւ ներկայումս երաժշտի բուժման պլանն է մշակվում: Չնայած դրան, 2011 թվականի վերջին դասական կազմով վերամիավորված Black Sabbath խումբը շարունակում է աշխատանքները նոր ալբոմի վրա: Ամեն օր Թոնի Այոմին բազմաթիվ աջակցության նամակներ է ստանում աշխարհի տարբեր մասերից:

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 2009 թվականի հոկտեմբերին Երեւանում Պատվո Շքանշան շնորհեց Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիին, Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանին, Asia-ի ստեղնահար Ջեֆ Դաունսին եւ Rock Aid Armenia նախագծի կազմակերպիչ Ջոն Դիին: 1989 թվականին այս եւ այլ ռոք-երաժիշտներ ալբոմ թողարկեցին` երկրաշարժից տուժած Հայաստանին օգնելու համար:

2009 թվականի հոկտեմբերին ռոք-աստղերը ժամանել էին Հայաստան` Մեդիամաքս եւ ավստրալիական Do Something կազմակերպության կազմակերպված Armenia Grateful 2 Rock/Rock Aid Armenia նախագծի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031