Նիկոլյա Սարկոզիի կայքը դարձել է Anonymous հաքերային խմբավորման զոհը: Հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Սարկոզին հրապարակավ հավանություն է տվել megaupload.com կայքը փակելու որոշմանը: Հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Նշենք, որ կայքում տեղադրված են եղել Սարկոզիին ուղղված վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև «We Are Legion» գրությունը, որը Anonymous-ի նշանաբանն է:
Հարձակումից մի քանի ժամ անց կայքը վերականգնվել է և այժմ էլ գործում է առանց խափանումների:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: