Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտովթար Չարենցի փողոցում. «Մեծ անիվ»-ի ներկայացուցիչը տեղափոխվել է հիվանդանոց/տեսաշարք/

Հունվար 25,2012 20:39

Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից aravot.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16.30-ի սահմաններում Չարենց փողոցի թիվ 7՝ «Կերամիկա» խանութի շենքի դիմաց, 40-ամյա Առաքել Չարչյանըի վարած «ՎԱԶ 21703» մակնիշի 915 ԼՕ 67 համարանիշի ավտոմեքենան ընդհարվել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող 25-ամյա Սմբատ Ստեփանյանի վարած «Օպել» մակնիշի 29 ՏՕ 160 համարանիշի ավտոմեքենային։

PrevPhoto
NextPhoto
Բախման հետևանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենան էլ իր հերթին ընդհարվել է մայթեզրի մոտ կայանված «ԻՄԷՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ–ի աշխատակից 30-ամյա Գագիկ Դավթյանին պատկանող «ՎԱԶ 21093» մակնիշի 13 ՕԼ 109 համարանիշի ավտոմեքենային։ Ավտովթարի հետևանքով «ՎԱԶ 21703» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 23-ամյա Դրաստամատ Ասլանյանը, ով, ըստ ֆոտոլրագրողի, աշխատում է ՀՀ ոստիկանության անձի անվտանգության և գույքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատում, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Դ. Ասլանյանը ծառայություն է կատարում «Մեծ անիվ» ընկերությունում, իսկ Ա. Չարչյանն աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչությունում՝ որպես ջոկի հրամանատար։

Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Դավիթ Մարտիրոսյանը։ Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվեցին Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031