Լրահոս
Օրվա լրահոսը

Տեսախցիկների ու արագաչափ սարքերի արձանագրած խախտումների վերաբերյալ արդեն 7 հազարից ավելի ծանուցումներ են ուղարկվել

Փետրվար 02,2012 11:31 Share

Հատված Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանի հետ հարցազրույցից

– Ասացիք, որ երկուշաբթի օրվա դրությաճբ 7000 ծանուցում էր ուղարկվել։ Այդքանից բանի՞սն են դիմել ՃՈ եւ հայտնել, որ իրենք չեն վարում մեքենան։

Ինչքանով որ տեղյակ եմ՝ դիմողների թիվը շուրջ երկու հարյուր է, այդքան դիմում կա։ Ոչ միայն այդ հարցով, տարբեր բնույթի, բայց որեւէ բնույթ չի վերաբերվում խախտման փաստի վիճարկմանը, որեւէ մեկը չի ասում, որ ինքը խախտում չի արել։

– Այսինքն, չի եղել դեպք, որ վարորդը, թեկուզ ոստիկանության կայքէջում նայելով իր խախտման լուսանկարը կամ տեսագրությունը, ասի, որ այդտեղ ոչ մի խախտում չկա;

Նման դեպք չի եղել։

– Պարոն Չիլինգարյան, իսկ եթե անդրադառնանք խաչմերուկներում ւոեդադրված տեխնիկայի միջոցներով երթեւեկության կանոնների տարատեսակ խախտումներին, կարելի՞ է ասել, որ տեսախցիկների տեղադրումից հետո վարորդները ավելի զգոն են դարձել, ավելի քիչ են սկսել խախտել երթեւեկության կանոնները։

Արդյունքը չափելի չէ, քանի որ այդ ամենը նոր է սկսել գործել։ Բայց տեսողական բնութագրիչով կարող ենք ասել որ, իհարկե, վարորդներն ավելի զգոն են դարձել։

Անի ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829