
Նա դեռ ամուսնացած չէր, ու թեև գրանցված էր Գյումրու Երևանյան խճուղում, բայց ծնողների հետ փաստացի բնակվում էր Շիրակ գյուղում:
Ախուրյանի ոստիկանությունը ահազանգը ստացել էր ժամը 17.00-ի սահմաններում, ու անմիջապես դեպքի վայր են մեկնել իրավապահները` Շիրակի մարզի դատախազ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ:
Որպես ինքնասպանության վայր երիտասարդն ընտրել էր Ջարդի ձորը, այստեղ տեղադրված է Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր ու, որպես կանոն, շիրակցիներն ամեն տարվա ապրիլի 24-ին հենց այստեղ են հավաքվում` մատուցվող պատարագին մասնակցելու ու զոհերի հիշատակին ծաղկեպսակներ դնելու:
Կարդացեք նաև
Երիտասարդը, իր սեփական մեքենան կանգնեցնելով հուշահամալիրի տաղավարներից մեկի դիմաց, մտել է այնտեղ , սեղանին կոնյակ դրել, սնիքերս, խմել է, քաղցրավենիք կերել ու իր կյանքին վերջ է դրել՝ ինքնասպանության համար ընտրելով ձմռան ամենացուրտ օրը : Երեկ Շիրակի մարզում սարսափելի եղանակ էր, բուքը մարդկանց քշում էր:
Շիրակի մարզի դատախազությունից մեզ տեղեկացրեցին, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` քր. Օրենսգրքի 110 և 235 հոդվածներով, այն է ` ինքնասպանություն գործելը և ապօրինի զենք պահելը:Կատարվում է նախաքննություն:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































