Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավորը հիշեցնում է կոալիցիոն համաձայնագիրը

Փետրվար 03,2012 13:45

ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանի համոզմամբ, նախընտրական շրջանում քաղաքական ուժերի միջեւ հնարավոր է որոշակի «փոխհրաձգություններ» տեղի  ունենան. «Նմանատիպ փոխհրաձգություններ կարող են լինել, բայց դրանք մինչ օրս չեն ազդել կոալիցիայի գործառույթները կիրառելու վրա¦:

Անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի վերջերս արած

հայտարարությանը, թե ԲՀԿ-ն ընտրություններում առիթ չունի չսատարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, նա կարծիք հայտնեց, որ դա ԲՀԿ-ի խնդիրն է. §Նրանք պետք է որոշեն, թե նմանատիպ հայտարարություններ ովքեր են անելու: Ընդամենը այդ քաղաքական ուժի ներքին կարգապահական խնդիր եմ դիտարկում: Այն փաստը, որ կոալիցիայի հետ հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում՝ դա արդեն իսկ փաստ է եւ այն, որ մենք ունենք կոալիցիոն հայտարարություն, թե Ազգային Ժողովի, թե  նախագահական ընտրություններում, կոալիցիոն մեր գործընկերները սատարում են երկրի նախագահին, դա էլ է փաստ¦:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829