Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելքումյանը հաղթանակ տարավ

Փետրվար 08,2012 23:18

Մոսկվայի «Կոսմոս» հյուրանոցում ընթացող շախմատի «Aeroflot Open 2012» ներկայացուցչական միջազգային մրցաշարում երեկ երկրորդ տուրի օրն էր:
«A» խմբում հանդես եկող Հայաստանի երկու ներկայացուցիչներից համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային չեմպիոն Վլադիմիր Հակոբյանը սեւերով հանդիպեց Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Հայ գրոսմայստերը երկար պայքարեց մրցակցի շոշափելի առավելությունը չեզոքացնելու համար, սակայն հաջողության չհասնելով 78-րդ քայլում ստիպված  իրեն պարտված ճանաչեց:
Դրան հակառակ տուրը հաջող ստացվեց գորսմայստեր Հրանտ Մելքումյանի համար, որը նույնպես համառ պայքարում 75-րդ քայլում կարողացավ պարտության մատնել հնդիկ Գոպալին:
Անհաջողության մատնվեց նաեւ Ռուսաստանի դրոշի ներքո հանդես եկող Սերգեյ Գրիգորյանցը: Նա պարտվեց Հնդկաստանի մեկ այլ շախմատիստի՝ Նեգի Փարիմարջանին:
Աշոտ Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829