Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենը կատարել է պաշտոնական կեղծիք. պատճառվել է 5-ից 7 մլն դրամի վնաս

Փետրվար 16,2012 16:48

Ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել և բացահայտել են խոշոր չափի ապօրինի անտառահատման դեպքեր։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Կապանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տվյալներ են ստացել, որ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) Կապանի անտառտնտեսության «Սյունիքի անտառապետություն» մասնաճյուղի թիվ 5 պահատնից 48-ամյա Արթուր Փարամուզյանի կողմից 206 հատ տարբեր տեսակի ապօրինի ծառեր են հատվել, ինչի առթիվ Ա. Փարամուզյանը փետրվարի 2-ին բերման է ենթարկվել ոստիկանության Կապանի բաժին։

Արդեն ոստիկանությունում պարզվել է, որ նշված մասնաճյուղի անտառկուլտուրաների ինժեներ 34-ամյա Մարատ Հարությունյանը, պաշտոնական դիրքն օգտագործելով, ծառայության շահերին հակառակ, չկատարելով աշնանային պարտադիր ստուգումներ թիվ 5 պահաբաժնում, իմանալով, որ կատարվում են ապօրինի ծառահատումներ, ոչինչ չի ձեռնարկել՝ կանխելու այն։

Պարզվել է նաև, որ նշված մասնաճյուղի անտառապետ 53-ամյա Էմիլ Բաբայանը, նույնպես պաշտոնական դիրքը օգտագործելով, կատարել է նմանատիպ արարք, իսկ նույն մասնաճյուղի տնօրեն 48-ամյա Վոլոդյա Միրզոյանը կատարել է պաշտոնական կեղծիք։

Ի պաշտոնե ձեռնարկատիրական իրավունք չունեցող՝ նախկին անտառապահ Ա. Փարամուզյանը 2011–ի հունիսին 5-րդ պահատնից տրամադրել է Հովսեփ Օհանջանյանի կողմից ձևակերպված անտառահատման տոմսով հատկացված հատատեղը։ Նշված հատվածում Փարամուզյանը կատարել է ապօրինի ծառահատում և հատված ծառերը վաճառել։

Պարզվել է նաև, որ Ա. Փարամուզյանը 2011-ի սեպտեմբեր–դեկտեմբերին թիվ 5 պահատնից հատել է տարբեր տեսակի ծառեր, վաճառել այն և գումարը յուրացրել։ Կատարված ապօրինի ծառահատման հետևանքով պետությանը պատճառվել է 5-ից 7 մլն դրամի վնաս։ Փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Սյունիքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում և առաջիկայում հարուցվելու է քրեական գործ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829