Լրահոս
Օրվա լրահոսը

Վուլֆը գնաց

Փետրվար 18,2012 12:12

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը երեկ հրաժարական է տվել` հայտարարելով, թե Գերմանիային անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որն ամբողջությամբ կնվիրվի երկրի ներքին եւ արտաքին խնդիրները կարգավորելու գործին: Գերմանիային անհրաժեշտ է այնպիսի նախագահ, որին կվստահի հասարակությունը: Վերջին շաբաթվա իրադարձություններն ապացուցել են, որ այդ վստահությունը չկա, եւ այդ պատճառով ես այսօր լքում եմ իմ դիրքը,- երեկ հայտարարել է Քրիստիան Վուլֆը: Ասուլիսի ժամանակ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, թե հարգում է երկրի նախագահի հրաժարականի որոշումը` ասելով, թե Քրիստիան Վուլֆն ասել է, որ այլեւս հնարավոր չի համարում զբաղեցնել այդ պաշտոնը: Իր հրաժարականով նա ցույց է տալիս իր այն համոզմունքը, որ ինքն իրավաբանորեն ճիշտ է գործել: Ես հարգում եմ նրա այդ դիրքորոշումը,- ասել է կանցլերը:

«168 ԺԱՄ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829