Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական վթարը Մյասնիկյան պողոտայում (Տեսանյութ, ֆոտոշարք)

Փետրվար 18,2012 18:09

Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15.30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում մերկասառույցի պատճառով իրար են բախվել «Ֆոլցվագեն» մակնիշի 23 ՏՏ 439 համարանիշի, մեկ այլ «Ֆոլցվագեն» մակնիշի 24 ՏԼ 971 համարանիշի և «ՎԱԶ 2107» մակնիշի Լ 3283 համարանիշի ավտոմեքենաները։

Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ոստիկանության քննչական գլխավոր վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչը։

Այս պահին քննիչի հանձնարարականով դեպքի վայր են բերվում քարշակ ավտոմեքենաներ, որպեսզի վթարված ավտոմեքենաները տեղափոխվեն Երևանի ՃՈ տուգանային հրապարակ։ Ոստիկանությունը ձեռնարկում է քննչական գործողություններ պարզելու համար վարորդների և հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը։ Նշված հատվածում երթևեկությունը կարգավորելու համար 2 ժամից ավելի է աշխատում են ՃՈ աշխատակիցները։

PrevPhoto
NextPhoto

Լուսանկարները՝ Գագիկ ՇԱՄՇՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829