Լրահոս
Օրվա լրահոսը

Հրամանատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին

Փետրվար 25,2012 23:41

Այսօր` փետրվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 22։00-ի սահմաններում 35-ամյա Հարություն Մարգարյանը, վարելով ՎԱԶ 2107 մակնիշի 07 ՏՏ 866 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Ւջևան ավտոճանապարհի  107-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ, 47-ամյա Գագիկ Համբարյանին։ Վրաերթից հետո վարորդը, ով աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես գումարտակի վաշտի հրամանատար, փախուստի չի դիմել, այլ վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Վրաերթի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի աշխատակիցները՝ հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանը հայտնում է, որ փաստի առթիվ քննությունը վարելու է ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանությունը, քանի որ վրաերթի հեղինակը ՀՀ ՊՆ աշխատակից է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829