Լրահոս
Օրվա լրահոսը

Անժելա Թովմասյանի բոլոր հայելիները՝ www.hayeli.am-ում

Մարտ 01,2012 14:14

Այսօրվանից կգործի www.hayeli.am կայքը: «Հայելի» ակումբի հիմնադիր-նախագահ Անժելա Թովմասյանը «Առավոտին» ասաց, որ կայքում իր բոլոր հայելիները մեկտեղվելու են: Նա նկատի ունի մասնավորապես «Հայելի» ակումբի բանավեճերն ու ասուլիսները, «Հայելու առաջ» հաղորդաշարը: «Այսպես թե այնպես, մեր ասուլիսների սղագրություններն առանց խմբագրական միջամտության 4-5 տարի է՝ զետեղվում էին www.hayeli.am կայքում, եւ բանախոսներն ու լրագրողները հնարավորություն էին ունենում դրանց ծանոթանալ: Որոշեցինք նաեւ տեսաձայնագրություններ տեղադրել կայքում, թարմ լուրեր, հետաքրքրական տեսակետներ, թարմ գաղափարներ, բացառիկ հարցազրույցներ, եւ այն տեղեկատվությունը մեր երկրի անցուդարձի մասին, որը կունենա «Հայելին»,- ասաց տիկին Թովմասյանը: Նրանից պարզեցինք, որ կայքը կունենա սեփական աշխատակազմը, որի աշխատանքի արդյունքում www.hayeli.am-ը կլինի ակտիվ լրատվական կայք: Անժելա Թովմասյանը փաստեց, որ մարդիկ այսօր ավելի շատ online տեղեկատվություն են նախընտրում ստանալ, քան տպագիր կարդալ այդ ամենը. «Ժամանակները փոխվել են, մենք էլ որոշեցինք դրանց համընթաց գնալ, մանավանդ չեմ սիրում նույն տեղում դոփել: www.hayeli.am-ը մեր այս տարվա անակնկալն է ընթերցողին: Ցանկություն ունենք շատ ակտիվ պահելու նաեւ մշակութային էջը, անպայման կգործի մեկ-երկու հետաքրքիր բլոգ»:

Հետաքրքրվեցինք՝ մանավանդ առաջիկայում ընտրություններ են, հետեւաբար քաղաքական ո՞ր ուժին է սպասարկելու նոր կայքը: Անժելա Թովմասյանը հավաստիացրեց, որ ինչպես «Հայելի» ակումբի պարագայում, այնպես էլ կայքի, որեւէ մեկի հանդեպ կողմնակալություն չի ցուցաբերվի, կաշխատեն լինել հնարավորինս անաչառ. «Հայելի» ակումբի գործունեության 7 տարիները համենայնդեպս դա են փաստում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031