Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիները վերաբեմադրեցին «Փսիխոզ 4.48»-ը՝ հատուկ «Արմմոնոյի» համար

Մարտ 03,2012 13:17

Երեկ «Անի» հյուրանոցում կայացած ասուլիսում լրագրողների հետ հանդիպեցին «Արմմոնո» փառատոնի հյուրերից ոմանք:

Վրոցլավի (Լեհաստան) մոնոներկայացումների միջազգային փառատոնի տնօրեն Վեցլավ Գերասը լրագրողներին հայտնեց, որ «Արմմոնո-2013» փառատոնին իրենք նախատեսել են լեհական երեք բեմադրություն, իսկ Վրոցլավի փառատոնի շրջանակներում կցուցադրվեն հայկական ներկայացումներ: Լեհական կողմը մտադիր է առաջիկայում քննարկումներ կազմակերպել իրենց լրատվամիջոցների ներկայությամբ՝ հայկական թատրոնի խնդիրներին եւ զարգացման ուղիներին ծանոթացնելու միտումով: Պարոն Գերասը, ով ամեն տարի պարտադիր այցելում է Հայաստան, «Արմմոնոյի» տնօրեն Մարիաննա Մխիթարյանին նվիրեց թատերական արձանիկ, նաեւ լեհական փառատոնի մասին պատմող գրքեր ու բուկլետներ:

Ասուլիսին ներկա էր նաեւ վրացի պրոդյուսեր Նինո Լապիաշվիլին, որը ներկայացնում էր Վ. Աբաշիձեի անվան թատրոնը: Նա էլ նշեց, որ երկրորդ անգամ է Հայաստանում, եւ Շեքսպիրյան փառատոնի միջոցով է բացահայտել մեր երկիրը. անցյալ տարի սեպտեմբերին վրացական թատրոնը «Մակբեթ» էր խաղում Հայաստանում: Վ. Աբաշիձեի անվան թատրոնը այսօր հայ հանդիսատեսի դատին կհանձնի «Փսիխոզ 4.48» ներկայացումը՝ ըստ Սառա Քեյնի: Ի դեպ, հատուկ «Արմմոնոյի» համար ներկայացումը վերաբեմադրել են մոնո-ձեւաչափով: Վրացական «Փսիխոզ 4.48»-ում խաղում է 2 դերասանուհի, որոնք, սակայն, բեմում չեն հանդիպելու:

Հիշեցնենք, որ «Արմմոնո» առաջին միջազգային թատերական փառատոնը կայացել է 2003թ. սեպտեմբերի 24-ին: Փառատոնի հիմնադիրն է ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը: 2009-ին փառատոնն ընդլայնել է իր սահմանները եւ անցկացվել Սյունիքում, իսկ 2011-ին՝ նաեւ «Արցախում»: Այս տարի «Արմմոնոն» տոնում է հիմնադրման 10-ամյակը:

«Առավոտ» օրաթերթ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031