Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության» ներկայացուցիչը կառաջադրվի՞ թիվ 4-ում

Մարտ 12,2012 19:50

Այսօր մեկնարկեց մայիսի 6-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին հնարավոր թեկնածուների կողմից փաստաթղթերը ներկայացնելու գործընթացը, որն ավարտվելու է մարտի 22-ին:

Aravot.am-ի ունեցած տեղեկություններով, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մեծամասնական ընտրակարգով Երեւան քաղաքի Արաբկիր համայնքի երկու ընտրատարածքներից մեկում՝ թիվ 4-ում, առաջադրվելու մտադրություն ունի «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար, անկուսակցական Լարիսա Ալավերդյանը:

Մեզ հետ զրույցում տիկին Ալավերդյանն ասաց, որ եթե կուսակցությունում որոշում կայացվի մեծամասնական ընտրակարգով թեկնածուներ եւ մասնավորապես՝ իր առաջադրման մասին, ապա՝ այո, ինքը կառաջադրվի Արաբկիրի թիվ 4 ընտրատրածքում:

Հիշեցնենք՝ այս պահին հայտնի է, որ այդ նույն ընտրատարածքում ՀՀԿ-ն պաշտպանելու է ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ «ՍԱՍ-ի Արտակի», ԲՀԿ-ն՝ ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանի, ՀԱԿ-ը՝ ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի թեկնածությունները: Այս նույն ընտրատարածքում քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրվելու են նաեւ «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանը, որին աջակցելու է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ու նախկին քաղբանտարկյալ Սուրեն Սիրունյանը:

Նաիրա ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031