Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ փոխնախագահ. «Մեզ հավատում է Եվրոպան»

Մարտ 14,2012 12:02

Հատված ՀՀԿ փոխնախագահ եւ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հետ հարցազրույցից:

Պարոն Սահակյան, ԵԺԿ նախագահը իր ուղերձում համոզմունք էր հայտնել, որ առաջիկա ընտրություններում Հանրապետականն է հաղթելու: Սա կարելի՞ է համարել միջամտություն մեր երկրի ներքին կյանքին: 
-Մեր ընդդիմախոսներից ոչ ոք չի ցանկանում մտածել ու հասկանալ, թե ինչու վերջին շրջանում Եվրամիությունը արագացրեց Հայաստանի հետ տարվող բոլոր գործընթացները: Եվրոպան ավանդաբար շատ զգույշ է նման բոլոր քայլերում: Եվրոպայի այս լավատեսությունը տեւական ուսումնասիրությունների ու լուրջ վերլուծությունների արդյունք է: Սա նաեւ Հանրապետականի քաղաքական մեծ ուժի գնահատականն է:
Մեզ հավատում է ոչ միայն մեր ժողովուրդը, այլեւ Եվրոպան, եվրոպական ամենամեծ կուսակցությունը: Սա ոչ թե որեւէ կարգի միջամտություն է, այլ կատարված աշխատանքի հիման վրա կառուցված քաղաքական վստահություն, որ ԵԺԿ-ին անդամակցող հայաստանյան ամենամեծ կուսակցությունը կհաղթի առաջիկա ընտրություններում: Սա ԵԺԿ-ի նախագահ Մարտենսի հավատի դրսեւորումն է, որ իր ղեկավարած կուսակցության Հայաստանի հատվածը կհաղթի:

Գեւորգ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031