Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյանը 33 մեծամասնականի մասին. «Այդքան են մեր հնարավորությունները»

Մարտ 14,2012 12:23

«Այո մեծամասնական համակարգով թեկնածուներ կունենանք 33 ընտրատարածքներում: Մեծամասամբ արդեն կողոմնորոշվել ենք եւ համապատասխան ձեւակերպում կտանք»,- Aravot.am-ի հարցին` ճի՞շտ է, որ երեկ կայացած ՀՀԿ խորհրդի նիստում որոշվել է ՀՀԿ-ի կողմից առաջիկա ընտրություններին մեծամասնական կարգով առաջադրվող անձանց ցուցակը, ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Hayeli.am-ի հրապարակած տեղեկության համաձայն՝ որոշվել է, որ

թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ-ն կառաջադրի Սամվել Ֆարմանյանին (Սերժ Սարգսյանի նախկին խոսնակ),

թիվ 3-ում` «Քեթրին գրուպ» ընկերության տնօրեն Արթուր Ստեփանյանին  (ԴԱՀԿ-ի Միհրանի մերձավոր),

թիվ 4-ում՝ «ՍԱՍ»-ի սեփականատեր Արտակ Սարգսյանին,

5-ում` Դավիթաշենի թաղապետ Արթուր Գևորգյանին (Ոստիկանապետ Վովա Գասպարյանի փեսա),

6-ում` Աջափնյակի թաղապետ Ռուբեն Հովսեփյանին (գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբայր),

7-ում՝ Սամվել Ալեքսանյանին,

8-ում՝ Կորյուն Նահապետյանին,

9-ում` Ռուբեն Սադոյանին (Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մերձավոր),

11-ում` Գրիգորի Մարգարյանին (Բելլաջիոյի Գրիշ),

13-ում` Մհեր Սեդրակյանին (Էրեբունու նախկին թաղապետ Թոխմախի Մհեր),

14-ում` Վրեժ Մարկոսյանին («Տիգրան Մեծ» տպարանի տնօրեն),

16 –ում` Մուրադ Մուրադյանին (բնապահպանության նախկին նախարար),

19-ում՝ գեներալ Սեյրան Սարոյանին,

21-ում՝ Ալիկ Պետրոսյանին՝ («ՄԱՊ»–ի Ալիկ),

22-ում՝ Մանվել Բադեյանին,

32-ում՝ Կարեն Կարապետյանին (Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար),

33-ում` Աշոտ Աղաբաբյանին (մականունը Բուռնաշ),

34-ում՝ Արման Սահակյանին,

36-ում՝ Մխիթար Վարագյանին,

38-ում` Վահե Հակոբյանին (Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատիրոջ որդի),

40-ում՝ Միքայել Վարդանյանին (հայտնի գործարար Գրանդ Հոլդինգ-սեփականտեր  Հրանտ Վարդանյանի որդի):

Իսկ  թիվ 1 ընտրատարածքում, ՀՀԿ-ն Ռուբեն Հայրապետյանի փոխարեն կառաջադրի Մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Գևորգյանին:

ՀՀԿ-ն որոշել է 41 ընտրատարածքներից միայն 33-ում թեկնածուներ առաջադրել: Մեր դիտարկմանը` մյուսների մասով դեռ քննարկումնե՞ր են ընթանում, թե՞ հնարավոր է թեկնածուներ չներկայացնեք, պարոն Սահակյանը պատասխանեց. «Այդքան են մեր հնարավորությունները: Հնարավորությունների խնդիր է»: Հետաքրքրվեցինք նաեւ` ՀՀԿ-ն ընդառա՞ջ գնաց Ռուբեն Հայրապետյանի ցանկությանը, որ որոշեց նրան չառաջադրել, քանի որ վերջինս դեռ մի քանի ամիս առաջ էր հայտարարել, թե իրեն չի տեսնում առաջիկա խորհրդարանում, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Թեկնածուն, ում հաստատել ենք, բավականին երկար տարիներ ՀՀԿ-ական է, մեր ակտիվից , բազմաթիվ անգամներ նախագահել է հանձնաժողովներ, այնպես որ… Բացի այդ Հայրապետյանն, այո, ինքն էլ չի ցանկանում առաջադրվել, որպեսզի լիովին նվիրվի հայ ազգային ֆուտբոլի առաջընթացին»:

Պարոն Սահակյանը նաեւ տեղեկացրեց, որ թիվ 15 ընտրատարածքում ՀՀԿ-ն կառաջադրի Մնացական Մնացականյանին, թիվ 30-ում Վիկտոր Դալլաքյանին: Վահրամ Բաղդասարյանը, ամենայն հավանականությամբ, կլինի ՀՀԿ ցուցակում: ՀՀԿ ցուցակը պարզ կլինի մինչեւ շաբաթվա վերջը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031