Մարտի 17-ին, ժամը 15.39-ին Վայք քաղաքի գազի ծառայության տարածքային տեղամասի պետից տեղեկատվություն է ստացվել, որ փլուզվել է Վայք քաղաքի Շահումյան փողոցի հեղեղատար կամրջի ծածկի սալը` վնասելով Վայք քաղաքի զորամասը սնուցող գազատար խողովակը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ժամը 15.00-ի սահմաններում, դեռևս չբացահայտված հանգամանքներում, փլուզվել է հեղեղատարի վրայով անցնող կամրջի ծածկի սալը (120 x 600 սմ)` վնասելով ստորև անցնող գազատար խողովակը (100 մմ տրամագիծ):
Հրշեջ-փրկարարներն ապամոնտաժել են փլուզված սալը և իրականացրել հերթապահություն` մինչ աշխատանքների ավարտը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: