Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն ԿԸՀ ներկայացրեց իր վերջնական ընտրացուցակը (Ձայնագրություն)

Մարտ 22,2012 14:47

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Դաշնակցության լիազոր ներկայացուցիչ Համլետ Աբրահամյանն այսօր ԿԸՀ ներկայացրեց կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորների թեկնածուների վերջնական ցուցակը:

Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ միայն հաղթանակ են ակնկալում: Պարոն Աբրահամյանի կարծիքով, իրենց ներկայացրած ընտրական ցուցակն ամենամրցունակն է. «Թեկնածուների հայտնի լինելով, փորձով եւ դաշնակցությունով»:

Ըստ նրա, այս ընտրություններին ընտրողի համար ավելի հեշտ կլինի կողմնորոշվել ՝ ում ձայն տալ, իսկ գաղափարական առումով այս ընտրությունները ոչնչով չեն տարբերվում նախորդ ընտրություններից. «Նոր դեմքերը միայն դրական կազդեն, որովհետեւ Դաշնակցության ընտրացուցակը մեկ հոգու կողմից չի կազմվում, պատահական մարդիկ չկան, այլ երկար քննարկումների արդյունքում է կազմվում: Մեր կուսակցությունն այն հազվադեպ կուսակցություններից է, որի դիրքորոշումը չի փոխվում անկախ նրանից, որ խորհրդարանում է կամ խորհրդարանում չէ»:

Նրա խոսքերով, իրենց գործունեությունը միայն օրինաստեղծ ու քաղաքական է , բայց ցավոք, այն այս պահին արձագանք չի գտնում ԱԺ-ում ընդգրկված կուսակցությունների ֆրակցիաների կողմից:VOICE004

 

 

Հիշեցնենք, որ ՀՅԴ ցուցակի առաջին 20-յակն ունի հետեւյալ տեսքը:

1.Վահան Հովհաննիսյան

2. Արմեն Ռուստամյան

3. Արտաշես Շահբազյան

4. Աղվան Վարդանյան

5. Արծվիկ Մինասյան

6. Կարինե Հարությունյան

7. Արմեն Բաբայան

8. Արամայիս Գրիգորյան

9. Միքայել Մանուկյան

10.Կարեն Շախմուրադյան

11. Ռուզաննա Առաքելյան

12. Արա Նռանյան

13. Արսեն Համբարձումյան

14. Գագիկ Գևորգյան

15. Վահրամ Թամազյան

16. Պետրոսյան Նունե

17. Մարտուն Մաթևոսյան

18. Իշխան Սաղաթելյան

19. Վարդան Ալեքսանյան

20. Լիլիթ Գալստյան

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031