Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել է «ՀԱԿ»-ի ընտրական շտաբի ձևավորման հարցը

Մարտ 25,2012 17:26

Մարտի 25-ին տեղի է ունեցել «Հայ Ազգային Կոնգրես» ընտրական դաշինքի անդամ կուսակցությունների և Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համատեղ նիստը, որը վարել է ՀՀ Առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Դաշինքի նիստում քննարկվել է ընտրական շտաբի ձևավորման հարցը: Որոշում է կայացվել այն ձևավորել կենտրոնական գրասենյակի հիմքի վրա, ինչպես նաև դաշինքի անդամ կուսակցությունների կողմից առաջարկներ ներկայացնել շտաբի համալրման վերաբերյալ:

Նիստում ներկայացվել է «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքի ընտրական ծրագրի նախագիծը, որն ընդունվել է որպես հիմք, հետագա լրամշակման համար:

Անդրադարձ է եղել քարոզարշավին առնչվող խնդիրներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031