Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրիկ Ֆիորի. «Հպարտ եմ, որ հայ եմ»

Մարտ 30,2012 17:18

 

 

«Modd events» ֆրանսիական ընկերության և «Mezzo production»-ի հրավերով Հայաստան է ժամանել ծագումով հայ, ֆրանսիացի հանրաճանաչ երգիչ Պատրիկ Ֆիորին: Այսօր «Մեցցո» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ «Modd events»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արմենուհի Հարությունյանը ներկաներին տեղեկացրեց, որ սա մշակույթի ոլորտում առաջին համատեղ նախագիծն է «Mezzo production»-ի հետ: «Մեր ամբողջ թիմը Պատրիկ Ֆիորիի երգերի երկրպագուն է, դրա համար էլ որոշեցինք նրան հրավիրել Հայաստան: Համերգը նվիրված է կանանց տոնին»,-ասաց տիկին Հայրապետյանը:

Պատրիկ Ֆիորին, նույն ինքը` Պատրիկ Շուշայանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, փաստեց, որ վերջին անգամ Հայաստանում եղել է 2004 թվականին: Ըստ նրա, սա ևս մեկ լավ առիթ էր Հայաստան այցելելու համար. «Անկեղծ, սա ինձ համար անսպասելի հրավեր էր: Չնայած լինելով Հայաստանից հեռու, կարծում եմ՝ դաստիարակվել եմ այնպես, ինչպես դուք: Այս այցիս ընթացում երկրում դրական փոփոխություններ եմ նկատում: Շատ հպարտ եմ, որ հայ եմ: Ու մոտակա տարիներին իմ ելույթներով էլի կգամ Հայաստան»:

Հայաստան կատարած իր այցերից երգչի մոտ տպավորվել է Էջմիածնում տեսած հայուհու ժպիտը: Սկզբում կարծել է, թե այդ կինը իրենից գումար պետք է խնդրի, բայց նա մոտենալով Պատրիկին, ասել է. «Դուք լավ մարդ եք»:   

Պատրիկ Ֆիորիին հայտնի է դարձել «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում իր անզուգական ելույթից. «Շատ երկրներում են ինձ «Բել» երգով ճանաչում: Այդ երգը իմ կարիերայի համար մեծ խթան հանդիսացավ: Դա  այն երգն էր, որ «Փարիզի Աստվածամոր տաճարը» մյուզիքլում ինձ տվեց  բոլոր հետաքրքրող հարցերի պատասխանները»:

 

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031