Լրահոս
Օրվա լրահոսը

Երգիչ Էրիկը դուետ է ձայնագրել Լարա Ֆաբիանի հետ

Ապրիլ 01,2012 12:12

Այս մասին «Առավոտ երիտասարդականին» հայտել է երգիչը՝ չցանկանալով մանրամասնել, թե ո՞վ կամ ովքե՞ր են երգի հեղինակները և ի՞նչ լեզվով է այն: Երգիչը միայն նշել է, որ ձայնագրությունը կատարվել է ֆրանսիական հայտնի ստուդիաններից մեկում, որի անունը դեռ գաղտնի է պահվում: Էրիկը չի ցանկացել նաև հայտնել, թե ե՞րբ Ֆաբիանի հետ դուետը կներկայացվի հանրությանը, կունենա՞ այն տեսահոլովակ, թե՝ ոչ: «Ամեն ինչ իր ժամանակին»,- «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցը եզրափակել է երգիչն ու միաժամանկ շնորհավորել բոլորին ապրիլի 1-ի՝ ծիծաղի միջազգային օրվա առթիվ: Նշենք, որ Էրիկն ու Լարա Ֆաբիանը ծանոթացել էին անցյալ տարվա ամռանը Յուրմլայում, որտեղ հայ երգիչը մասնակցում էր «Նոր ալիք» մրցույթին, իսկ ֆրանսիացի հայտնի երգիչուհին մրցույթին ներկա էր՝ որպես հյուր: Էրիկը մրցույթից հետո իր հարցազրույցներից մեկում նշել էր անգամ, որ Լարա Ֆաբիանը հատուկ ուշադրություն է դարձրել Հայաստանի ներկայացուցչին: «Դու ինձ համար ամենալավն ես, ես քեզ շատ եմ սիրում»,- խոստովանել էր երգչուհին Էրիկին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30