Լրահոս
Օրվա լրահոսը

Նամակ ոստիկանապետին. ապամոնտաժողներին է միանում 3-րդ բրիգադը

Ապրիլ 02,2012 14:36

ՀՀ ոստիկանապետ պարոն

 Վլադիմիր Գասպարյանին

 

Հարգելի պարոն Գասպարյան,

Մաշտոցի Պուրակում ինքնակամ կառուցված շինությունների դեմ երիտասարդության պայքարը գնալով ավելի է կարևորվում մեր հանրության կողմից: Պետական իշխանության մարմինների անզօրությունը վերացնել ստեղծված անօրինական դրությունը առաջացնում է Երևանի համայնքի բազմաթիվ անդամների արդար և ողջամիտ դժգոհությունը:

Տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ մարտի 31-ին, ժամը 13:00-ից Մաշտոցի Պուրակում անօրինական կառուցված տաղավարների ապամոնտաժման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող անձանց ապրիլի 2-ին միանում են հետեւյալ քաղաքացիները.

1. Ավագյան Մարիամ – կենսաֆիզիկոս

2. Զուրաբյան Նիկիտա – տեխ.գիտ.թեկնածու

3. Կալենչյան Կարո – ինժիներ, տեխ.գիտ. թեկնածու

4. Համբարյան Արսեն – գրող, երգահան, երգիչ

5. Մեսրոբյան Հարություն – կառավարման փորձագետ

6. Մինասյան Հայկ – ֆիզիկոս

7. Մնեյան Լալա – Հայաստանի ժողովրդական վարպետ

8. Յազիճյան Գևորգ – լրագրող, հրապարակախոս

9. Ֆրանգուլյան Երվանդ – երաժիշտ

Ապամոնտաժման աշխատանքներն իրականացնելու համար օգտագործվելու են հետևյալ գործիքները.

1. էլեկտրական սրիչ (բոլգարկա) RTR Rother N. S.N. ELS 101-0192-0732  – 1 (մեկ) հատ,

2. պտուտակահան STAREX  – 12 (տասներկու) հատ,

3. հարթաշուրթ KLY-TEK 160mm     – 5 (հինգ) հատ,

4. ճոպան կտրող գործիք STAREX  –  2 (երկու) հատ,

5. դուր ORIENT – 2 (երկու) հատ,

6. ապակի բրնող գործիք SUCTIONCUP – 4 (չորս) հատ

7. անլար պտտուկահան ELK 418 RTR ROTHER – 1(մեկ )հատ

Ապոմոնտաժումը նախատեսված է իրականացնել  կազմակերպված եղանակով, առանց հասարակակ կարգը խախտելու, մասնագիտական մեթոդներով և գործիքներով, առանց սեփականատիրոջ գույքին վնաս պատճառելու։ Հաշվի առնելով, որ ոստիկանությունը ներկա դրությամբ իրականացնում է Մաշտոցի Պուրակում տաղավարների պահպանությունը.

Պ Ա Հ Ա Ն Ջ ՈՒ Մ    Ե Ն Ք

1. Ապահովել վերը նշված ՀՀ քաղաքացիների ազատ մոտեցումը տաղավարներին` դրանց ապամոնտաժման աշխատանքները կատարելու համար:

2. Ապամոնտաժման աշխատանքների ժամանակ ապահովել հասարակական կարգի պահպանությունը և աշխատանքներ իրականացնող անձանց անվտանգությունը:

 

Մաշտոցի Պուրակում ինքնակամ շինությունների ապամոտաժման նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30