Լրահոս
Օրվա լրահոսը

Ահաբեկումներն սկսվեցին

Ապրիլ 03,2012 10:57

 Նախընտրական շրջանն ակտիվ է նաեւ իշխանության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման առումով: Օրեցօր մենք տեղեկանում ենք պետական տարբեր մարմիններում ընտրողների նկատմամբ ճնշումների մասին: Երեկ մեզ նամակով դիմել են մի խումբ քաղաքացիներ:

«Ձեզ են դիմում Երեւանի Վահագն Վարդեւանյանի անվան թիվ 173 դպրոցի աշակերտների ծնողները` արտահայտելու համար իրենց բացարձակ դժգոհությունը դպրոցի տնօրենի կողմից սանձարձակված նախընտրական քարոզարշավից, որի հետեւանքով մեր երեխաները հայտնվել են պատանդի կարգավիճակում, իսկ մենք ենթարկվում ենք անթաքույց տեռորի. տնօրենի պահանջներին չենթարկվելու դեպքում մենք ակնկալում ենք հետապնդումներ մեր երեխաների եւ, ինչու ոչ, նաեւ մեր նկատմամբ:

Տնօրենը խախտելով ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ազատ եւ գաղտնի ընտրության մեր իրավունքը, հարցաթերթիկներ է բաժանում աշակերտների ծնողներին եւ պահանջում է լրացնել դրանք, որոնցում պետք է նշվեն անձնական տվյալներ` իբրեւ թե հաշվառում իրականացնելու համար, սակայն իրականում զուգահեռաբար քարոզարշավ է իրականացվում` հօգուտ Հանրապետական կուսակցության:

Մենք ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք դադարեցնել տնօրենի ինքնագործունեությունը, ցուցաբերել նրա նկատմամբ սթափեցուցիչ վերաբերմունք ՀՀ ԿԳՆ-ի կողմից, որպեսզի այս երեւույթն իսպառ կանխվի: Մենք անհրաժեշտության դեպքում նման հայցով կդիմենք ՀՀ Սահմանադրական դատարան,ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, Մարդու իրավունքների պաշտպանին, ընդդիմության ներկայացուցիչներին:

Ի՞նչ ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների մասին է խոսքը, երբ կիրառվում է բացարձակ անհարգալից, ագրեսիվ եւ անպատկառ վերաբերմունք ՀՀ քաղաքացիներիս իրավունքների նկատմամբ, ընտրելու իրավունքի տարիքը դեռ չթեւակոխած աշակերտները եւ նրանց ծնողները ստիպված են ենթարկվել ինչ-որ տնօրենի թելադրանքի։

Պարզից էլ պարզ է, որ իշխող կուսակցությունն իր ձեռքն է վերցրել նշյալ համակարգի ադմինիստրատիվ ուժը եւ փորձում է լրացնել իր ընտրողների թիվը ոչ սահմանադրական ճանապարհով:

Հարգանքներով եւ արդարության ակնկալիքով` Վահագն Վարդեւանյանի անվան թիվ 173 դպրոցի աշակերտների վրդովված ծնողներ»

Պարզ պատճառով նամակը չենք ստորագրում»:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30