Լրահոս
Օրվա լրահոսը

Պատգամավորի թեկնածու. «Ես երբեք ԲՀԿ անդամ չեմ եղել»

Ապրիլ 05,2012 00:29

Կապանի եւ Մեղրու տարածաշրջաններն ընդգրկող թիվ 38 ընտատարածքում ԱԺ մեծամասնական ընտրակարգով ինքնաառաջադրված, պատգամավորի թեկնածու, անկուսակցական Նարինե Մովսիսյանն «Առավոտի» հետ զրույցում հերքեց վերջերս շրջանառվող այն տեղեկությունը, թե ինքը նախկինում եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ:

«Ես երբեք ԲՀԿ-ական չեմ եղել, ես պատրաստվել եմ անդամակցել, դիմում եմ գրել, բայց չեմ ներկայացրել: Քննարկում էի կուսակցության անդամ դառնալու հարցը, բայց մարտավարության սկզբունքների լուրջ խնդիրներ առաջացան տեղական կառույցի հետ, մի շարք այլ սկզբունքային հարցեր եղան եւ հասկացա, որ ես դեռ պատրաստ չեմ հոգեբանորեն որեւէ կուսակցության անդամակցելու: Տարբեր թեմաներ են շահարկվում իմ պահով, հեռացրեցին, մտավ-դուրս եկավ, նախկին ԲՀԿ-ական եւ այլն: Ես երբեք ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել, նախկինում եղել եմ «Դաշինք» կուսակցության համակարգողներից մեկը Կապանում, բավականին լայնածավալ աշխատանքներ եմ արել, բայց երբեք կուսակցական չեմ եղել»- ասում է պատգամավորի թեկնածու, գյուղատնտեսական համալսարանի Կապանի մասնաճյուղի տնօրեն տիկին Մովսիսյանը, որը պատգամավորի միակ կին թեկնածուն է Սյունիքի մարզում:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30