
«ՕԵԿ-ը լույսի պես մաքուր է: Մենք ոչ արյան, ոչ թալանի հետ կապ չունենք»,- ՕԵԿ-ի՝ «թուլակամ չարախոսողներին» մեկ անգամ եւս խոսք ուղղեց Արթուր Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ ՕԵԿ-ի օրեցօր աճող հեղինակությունը եւ ժողովրդի սատարումը կուսակցության դեմ որոշ ուժերի կողմից չարախոսությունների առիթ են տալիս, բայց ՕԵԿ-ը ջլատել, ըստ նրա, չի հաջողվի ոչ ոքի, քանի որ կուսակցության հետեւում են ժողովրդի համար գրված 200 օրենքները:
Արթուր Բաղդասարյանը նաեւ հրապարակեց ՕԵԿ-ի որոշ ծրագրային դրույթներ՝ հետամուտ են լինելու ավանդների մինչեւ վերջ վերադարձմանը, անվճար կրթության ծավալների մեծացմանը եւ առողջապահական բարեխումներին, մասնավորաբար, գործող պետպատվերի ձեւերի վերանայմանը, նաեւ հանդես են գալու փոքր եւ միջին ձեռներեցության խրախուսման դիրքերից:
Կարդացեք նաև
ՕԵԿ նախագահը կոչ արեց քաղաքական հանդուրժողականության: Դատապարտեց փողով քվե գնելու երեւույթը: Վերջում էլ ասաց, որ ՕԵԿ-ը հաղթելու է, քանի որ իրենք ազնիվ են:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































