Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը չի պատրաստվում զիջել իր ձայները (տեսանյութ)

Ապրիլ 10,2012 16:04

Լրագրողի հարցին` կզիջի՞ արդյոք իր քվեները «Ժառանգության» ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանին, ՀՀՇ նախագահ Արամ Մանուկյանի պատասխանը տեւեց գրեթե 3 րոպե.«Մեզ պետք են շատ կտրուկ փոփոխություններ` իշխանափոխության տեսքով, չորս տարի մեր պայքարը, մեր քաղբանտարկյալների պայքարը ուղղված էր դրան: Ես այսօր չեմ սկսել իմ քարոզը, մեր քարոզը սկսվել է մարտի 1-ից եւ փետրվարի 15-ից, եւ մեր նպատակն է հասնել օրինական իշխանության: Այս ընտրությունները միջոց են մի քայլ անելու իշխանափոխության ուղղությամբ: Ես խնդիր ունեմ, Հայ ազգային կոնգրեսը խնդիր ունի հնարավորինս շուտ ազատվելու այն չարիքից, որն արտագաղթ է կազմակերպում, կոռուպցիայի հովանավորն է, հանցագործության պաշտպանն է, գների թանկացման կազմակերպիչը: Մենք խորը համոզմունք ունենք, որ այդ ուժը կազմակերպողն է այդ բոլոր բացասական երեւույթների: Եվ այդ նախընտրական ծրագրով ես մտել եմ պայքարի մեջ: Եվ այս փուլում Արաբկիրի ժողովուրդը կամ այդ գաղափարին աջակցում են, կամ ասում են` չէ, Սերժ Սարգսյանը լավն է, թող ինքը մնա: Էս առումով ես մրցակից չունեմ: Ոչ թե արհամարհում եմ այն մարդկանց, ովքեր քվեարկվում են: Ես ուզում եմ ձայներ հավաքել եւ արձանագրել այն համախոհների ձայները, ովքեր այսպես են մտածում: Ես վստահ եմ, որ Արաբկիրում այս ամենին ակտիվ մասնակցող քաղաքացիների քանակը շատ է, եւ ես հաղթանակ եմ արձանագրելու: Արաբկիրում ես 15 տարի ղեկավարել եմ ընդդիմության ընտրությունները եւ ուժեղ թիմ, լուրջ ձայներ ունեմ, հաղթելու մեծ շանսեր ունեմ եւ ես իմ ձայները, որ ընդդիմության ձայներն են, չեմ պատրաստվում զիջել որեւէ մեկին»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30