Էստոնիայի ոստիկանությունը մանկապղծության մեղադրանքով ձերբակալել է այդ երկրի ձիասպորտի ճանաչված մարզիչներից մեկին` 62-ամյա Վելլո Կուդրյավցեւին, որը 2007-ից 2011 թվականները դպրոցահասակ տղաների եւ աղջիկների համար պարբերաբար կազմակերպել է ամառային ճամբարներ եւ արտասահմանյան ուղեւորություններ: Տեղի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի է դարձել, որ այդ ժամանակ նա իր անձնական պահանջները բավարարելու նպատակով բռնություններ է կիրառել, մանկական պոռնոներ կազմակերպել, հարբեցրել եւ պղծել է անչափահասներին:
Էստոնիայի ձիասպորտի միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որ այդ մարզիչն արդեն տասը տարի իրենց մոտ գրանցված չէ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: