Լրահոս
Օրվա լրահոսը

Ուսուցչուհին՝ Սերժ Սարգսյանի հավաքի մասին. «Դպրոցը 2 ժամ դաս էր արել, սաղին վախեցրել, բերել էին այստեղ»

Ապրիլ 17,2012 01:05

Մասիսի թիվ 2 դպրոցի ուսուցչուհիներից մեկը՝ Էմմա Թանգյանը ՀԱԿ-ի հանրահավաքի առաջին շարքերում էր եւ չէր վախենում տեսախցիկների առջեւ երեւալ. «Ես պահանջում եմ արդարություն, այս ռեժիմին ձայն չտանք, ոչինչ, թող ինձ դրա համար աշխատանքից հեռացնեն, ինձ համար դա փույթ չէ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց նա:

Մեր հարցին՝ փորձե՞լ են ձեզ հանրապետականացնել՝ ուսուցչուհին պատասխանեց. «Ոչ, ինձ չեն կարող, եթե փորձեն՝ ես տեղ ունեմ գնալու: Ես գրագետ եմ, կարող եմ թերթերին  թղթակցություն տալ: Թող ինձ հանեն: 53 տարի աշխատում եմ դպրոցում: Ինձ վրա չեն կարողանում ճնշումներ գործադրել, որովհետեւ ինձ գիտեն, բա կարողանո՞ւմ են: Թող մեզ գրագետ մարդ ղեկավարի, բալի՛կ ջան»:

Նա վստահ է, որ ՀԱԿ-ը Մասիսում ընտրազանգված ունի, որքան էլ ՀԱԿ-ի երեւանյան հանրահավաքներին  տեղի իշխանությունները խոչընդոտում են՝ իրենք տաքսի են վարձում՝ գալիս-հասնում. «Ո՞նց են ոստիկաններն ասում, թե էդպիսի բան չկա: Միշտ էլ ճանապարհները փակել են, միշտ տաքսիով եմ եկել: Ինչի՞ պիտի սուտ խոսեմ, մի աշխատանք է՝ թող էդ էլ իրենց լինի, իրենք չեն մարսելու: Չե՞ք տեսնում, միտինգին մարդ չկա, որովհետեւ ամբողջ հարկային վարչության պետը ընկած է նույնիսկ խանութները, ինչի՞ մասին է խոսքը: Փող էլ բաժանում են»: Կինը վստահեցնում էր, որ մինչեւ հանրահավաքը բնակիչներին ահաբեկել են: Ավելին՝ դպրոցի ուսուցչուհին պատմեց, թե ինչ են արել Սերժ Սարգսյանի՝ Մասիս կատարած այցելության օրը. «Այն օրը դպրոցը 2 ժամ դաս էր արել, սաղին վախեցրել էին, բերել էին այստեղ: Իսկ ինչո՞ւ այսօր չէին փակում դպրոցները: Կեսը երեխաներ էին, ուսուցիչներն էլ վախվորած են գալիս, որպեսզի իրենց աշխատանքից չհեռացնեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30