Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ցեղասպանության 97-ամյակին նվիրված միջոցառում Դանիայում

Ապրիլ 25,2012 14:20

Ապրիլի 22-ին Կոպենհագենի Ազգային թանգարանում «Թռչնոց բույն» խորագրով միջոցառումների շարքից մեկնարկեց առաջինը` նվիրված Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին: Այն կազմակերպել էր «Դան Արմեն» հայ-դանիական ասոցիացիան:

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ ունեցավ «Դան Արմեն» ասոցիացիայի նախագահ Օլե Մելդգաարդը (Ole Meldgaard), ով նշեց Հայոց ցեղասպանության փաստը և կարևորեց այն ճանաչելու անհրաժեշտությունը` ապագայում նման հանցագործությունները կանխելու համար:  Այնուհետև ելույթ ունեցավ ՀՀ դեսպան Հրաչյա Աղաջանյանը, ով իր խոսքում, երախտագիտություն հայտնելով դանիացի միսիոներների կողմից Հայոց Մեծ Եղեռնից փրկված հազարավոր հայ որբ երեխաների և կանանց հանդեպ հոգ տանելու անձնուրաց գործունեության համար, նշեց նաև, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը միայն ժամանակի խնդիր է: Ներկաները  մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դանիացի միսիոներ Մարիա Յակոբսենի կողմից Լիբանանում հիմնադված «Թռչնոց բույն» մանկատան մասին «Մայրիկը» վերնագրով իր հիշողությունները ներկայացրեց Արաքսի Կաբաքյան-Պետերսենը:

Միջոցառմանը «Սկանդինավիան եվ Հայոց ցեղասպանությունը» թեմայով դասախոսություն կարդաց պատմաբան, հայտնի ցեղասպանագետ Մաթիաս Բյոռնլուդը (Matthias Bjørnlund):

Տեղի ունեցավ նաև դասական երաժշտության համերգ, որին Կոմիտասի, Մակար Եկմալյանի, Գրիգոր Նարեկացու, Հարություն Դելալյանի, Շուբերտի, Պուչինիի և այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով հանդես եկան երգչուհի Վարդուհի Խաչատրյանը (Շվեյցարիայից) և դաշնակահար Հայկ Մելիքյանը (Երևանից):

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30